Նիկոլը դավաճան չէ. նա Հայաստանի թշնամին է, Նիկոլի իշխանության դեմ պայքարը ազգային-ազատագրական է

27/07/2025 12:24 Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

Աշխարհում ամենաճանաչված հայերից.

Հենրիխ Մխիթարյան – Հայաստանի լավագույն դեսպանի ձեռքից վերցրեցին դիվանագիտական անձնագիրը, լկտի ոհմակով վատաբանեցին ՀՖՖ-ի երկարամյա աշխատակից մորը՝ Մարինային, ու ստիպեցին թողնել ազգային հավաքականը: Հենրիխն իր հաջողությամբ ապտակեց էժաններին:

Լևոն Արոնյան – վերջին տասնամյակների ուժեղագույն հայ շախմատիստը, ում ստիպեցին թողնել մեր հավաքականն ու տեղափոխվել ԱՄՆ՝ համարելով, որ Լևոնի աստղն արդեն խամրել է: Լևոնը տուզիկներին ապացուցեց հակառակը:

Սամվել Կարապետյան – բացառապես դրսերում հարստացած մեծ բարերար, ում այսօր ազատազրկել են՝ ձեռքից խլելով ՀԷՑ-ն ու սևացնելով մյուս բիզնեսները: Կասկած չունեմ՝ թզուկները կապտակվեն «մեր ձևով»:

Ռուբեն Վարդանյան – համաշխարհային ճանաչում ունեցող մեցենատ ու ֆիլանտրոպ, Հայաստանում կատարած մի շարք էֆեկտիվ նախաձեռնությունների հեղինակը: Ուղարկել են Բաքվի բանտ՝ կես քայլ անգամ չձեռնարկելով նրա ազատության համար: Վստահ եմ՝ հուր հավիտյան Ռուբենի ստվերում են մնալու գաճաճները:

Նիկոլը դավաճան չէ. նա Հայաստանի թշնամին է: Հայաստանը նվաճված է: Նիկոլի իշխանության դեմ պայքարը մաքուր ազգային-ազատագրական է: