ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

25/07/2025 11:26 Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 24-ին ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը:

–00—ՅՄ