Փաշինյանի կոչը՝ գրավել հայկական եկեղեցին, ռազմավարական սխալ կդառնա. Արա Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ իր կողմնակիցներին հավաքվել Էջմիածնի Մայր Աթոռում՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը փաստացի գրավելու համար, արժեզրկում է Հայ Առաքելական Եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Սա կլինի նրա (Փաշինյանի) ռազմավարական սխալը։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց եթե նա իսկական հավատացյալ է, երբեք թույլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։ Այս եկեղեցու քահանաները ձեռնադրվել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են ամբողջ աշխարհի հայերին, միլիոնավոր մարդկանց, և ասում են, որ նրանք օրենքից դուրս են», – ասաց Աբրահամյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջերս իր կողմնակիցներին ուղղված կոչը՝ պատրաստ լինել մեծ «հոգևոր հավաքի» Էջմիածին քաղաքի հրապարակում, որի կողքին գտնվում է Էջմիածնի Մայր Աթոռը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ հավատացյալը և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թույլ չէր տա այս հարցը այս կերպ լուծել»։ Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությունը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միմյանց դեմ դուրս բերել։ «Սակայն նրանց չի կարելի միմյանց դեմ դուրս բերել, դա աղետ կլինի։ Եկեղեցին անկախ հաստատություն է», – ընդգծել է Աբրահամյանը։
_00_ՄԱ