Կարճ արձագանք Ստոկհոլմի արբիտրաժի երեկվա որոշման վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան

24/07/2025 16:10 Քաղաքական

Կարճ արձագանք Ստոկհոլմի արբիտրաժի երեկվա որոշման վերաբերյալ, գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։

Ըստ որի արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։

Արդեն հասցրել եմ խոսել իմ գործընկեր տարբեր միջազգային փաստաբանների հետ՝ թե՛ Նյու Յորքում, թե՛ Ստոկհոլմում, թե՛  Լոնդոնում, և բոլորը միաբերան ասում են, որ չգիտեն մի պետություն, որը չի կատարել միջազգային արբիտրաժի վճիռը։

Ես ապշած եմ մեր պետական պաշտոնատար անձանց հայտարարություններից, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է այն չկատարել կամ չի կատարելու։

Սա նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է, և եթե իշխանությունները գնան դրան, ապա մեր պետությունը հայտնվելու է ծանր տնտեսական հարվածի տակ»։

–00—ՅՄ