Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ-ն և Ուկրաինան Ստամբուլում բանակցությունների արդյունքներով

23/07/2025 22:35 Քաղաքական

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի շարունակություն չի լինի, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Հաղորդվում է, որ Ստամբուլում բանակցությունների արդյունքներով Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են զինվորականների և քաղաքացիական անձանց փոխանակման շուրջ։

Ուկրաինական կողմը Ռուսաստանին առաջարկել է Պուտինի և Զելենսկիի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ։

–00—ՍՊ