Կամ Եկեղեցուն ու Վեհափառին ենք սատարում, կամ՝ Նիկոլին ու Հայաստանի թշնամիներին․ Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Վեհափառին ու Մայր Աթոռը պաշտպանելով՝ մեր հավատարմությունն ենք հայտնում Հայրենիքին ու Եկեղեցուն,Նիկոլի հետեւից գնալով՝ ծառայում ենք Հայաստանի թշնամիներին ու ազգային չարիքին։
Նիկոլն իրեն դրել է կամ Ներոնի,կամ Պապ թագավորի,կամ էլ՝ Մարտին Լյութերը տեղը։
Ներոնը կյանքում գոնե մի դրական բան հայ ժողովրդի համար արել է.նա 65 թ. Հռոմում արքայավայել ընդունում է Տրդատ արքային ու թագադրում նրան ,ինչպես նաեւ արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։
Շենացած հայկական Արցախը հանձնել է Ալիեւին։
Հայաստանի թրքացման խորհրդանիշի է վերածվել։
Սա արժեքային ու անվտանգային հարց է։
Կամ Եկեղեցուն ու Վեհափառին ենք սատարում,կամ՝ Նիկոլին ու Հայաստանի թշնամիներին։
Ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել,իսկ՝ դու՞ք։
–00—ՍՊ