Թուրքիան է առաջարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հանձնել ամերիկյան ընկերությանը

23/07/2025 15:39 Քաղաքական

Թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը հայտնում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ամերիկյան ընկերությանը հանձնելու առաջարկը եղել է Թուրքիայի կողմից։ Հղում անելով իսպանական «Periodista Digital» և «Operative Media» լրատվական կայքերին, հղում անելով գաղտնի համաձայնագրի, հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է այդ առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Գաղտնի փոխհամաձայնությամբ պայմանավորված տվյալների համաձայն՝ միջանցքի երկարությունը լինելու է 42 կմ և կոչվելու է «Թրամփի կամուրջ»։

«Հայաստանը կստանա միջանցքի միջոցով ստացված եկամուտների միայն 30 տոկոսը։ Իսկ մնացած 70 տոկոսի բաշխման մեխանիզմը չի ներկայացվել հանրությանը»։

Թուրքական աղբյուրը նաև գրում է, թե իբր գաղտնի համաձայնագրում միջանցքի գործարկումը հանձնվելու է մոտ 1000 հոգանոց մասնավոր ամերիկյան ընկերության, որը նաև ուժի կիրառման լիազորություն է ունենալու։

Նշվել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես վավերացվել է երեք երկրներում էլ։

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում՝ Իրանի սահմանին, լինելու է ամերիկյան ռազմական ներկայություն, բայց ոչ թե ԱՄՆ-ի զինված ուժերի, այլ մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների տեսքով։

«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Հայաստանի ռազմավարական հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ լրջորեն տուժելու են։ Երևանի խոսքի իրավունքը զգալի չափով կանցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ»,- եզրահանգում է անում թուրքական թերթը։

–00—ՅՄ