Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»

22/07/2025 19:59 Քաղաքական

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու սերտ բարեկամությունը: Կարևորվել է առանցքային ոլորտներում բարձր մակարդակի երկխոսության և համագործակցության շարունակականությունը: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

–00—ՍՊ