Վրաստանը հույս ունի, որ մոտ ապագայում Երևանի և Բաքվի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր

22/07/2025 14:38 Քաղաքական

Վրաստանն իր ներդրումն է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի Թբիլիսիի թղթակիցը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:

Ապրիլի 17-ին մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալելու երեք երկրների փոխարտգործնախարարների հանդիպումը: Կարծում ենք, որ մենք ունենք եռակողմ համագործակցություն զարգացնելու ներուժ: Մեր երկրների միջև համագործակցությունը գնալով ավելի կարևոր է դառնում», – նշել է վրացի նախարարը:

Վրաստանի ԱԳ նախարարը նշել է՝ ուշադիր հետևում են Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը և հույս ունեն, որ մոտ ապագայում կստորագրվի խաղաղության համաձայնագիր։

–00—ՅՄ