Աստծո առջև ուխտդ դրժելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար նախ ազատիր պաշտոնդ․ Հովհաննիսյան

22/07/2025 12:49 Քաղաքական

«Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը:

Նոր հետո, որպես  քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում  ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:

Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած իրավասության եւ բռնամիջոցների:

Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը եւ երկրպագությունը:

Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:

Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին»:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 

22 հուլիսի 2025

Երեւան

–00—ՅՄ