Նիկոլ Փաշինյանի կես տոկոսանոց պայքարը Եկեղեցու դեմ
21/07/2025 21:22
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է.
Նիկոլ Փաշինյանը փորձում է «ժողովրդի» միջոցով հեռացնել Վեհափառ Հայրապետին։ Եվ դա անում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ են մոտ 5 մլն հայեր՝ Հայաստանում և թեմեր ունեցող երկրներում։ Այսինքն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավելի քան 4 մլն չափահաս հայերի կաթողիկոսն է և Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական սկզբունքներով կաթողիկոսին հեռացմանը պետք է կողմ լինի եկեղեցու հետևորդների մեծամասնությունը՝ առնվազն 2 միլիոն մարդ։
Մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոսի հեռացման կոչերին, գրառումներին հավանություն է տալիս իր ֆեյսբուքյան էջի 1,1 մլն հետևորդների ԿԵՍ ՏՈԿՈՍԸ՝ 3000-6000 մարդ։
Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի կողմից նախատեսվող հավաքին չմասնակցի նվազագույնը 2մլն մարդ, ուրեմն, պիտի մոռանա իր թրքահաճո օրակարգի մասին։
Այլ տարբերակ էլ առաջարկեմ. ուղիղ ժողովրդավարություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ժողովուրդը ցանկանում է հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, առաջարկում եմ անցկացնել հանրաքվե՝ հասկանալու համար ողջ ժողովրդի դիրքորոշումը։
Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ առաջարկում էր հանրաքվե անել մի «կարևորագույն»՝ արագաչափերի հանելու հարցով։ Հետևաբար, կարծում եմ, որ նման կարևոր հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը նույնպես կցանկանա իմանալ հանրության դիրքորոշումը, թե չէ ԿԵՍ ՏՈԿՈՍԱՆՈՑ պայքարը բացառապես բռնապետության դրսևորում է։
–00—ՍՊ