Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց ՔՊ-ականի արշավը՝ Եկեղեցու դեմ

21/07/2025 20:45 Քաղաքական

ՔՊ-ական, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությանը․

«Հորդորում ենք Կտրիճ Ներսիսյանին ու իրեն պաշտպանող խմբակին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության, ինչպես նաև եկեղեցու մի շարք սպասավորների` ահաբեկչության ու հեղաշրջման պլանավորման մեջ առերևույթ մասնակցության արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։

Միաժամանակ դիմում ենք եկեղեցական իրավասու մարմիններին և եկեղեցականներին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաեկեղեցական այս ընթացքը։

Գնահատում ենք բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ ուխտազանցներից ու ահաբեկչության պաշտպաններից պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել ուխտազանց Կտրիճ Ներսիսյանի ու իր մարդ գյուլլել տենչացող որոշ ենթակաների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար։

Վեհարանը` վեհի»,- գրել է ՔՊ-ականը։

–00—ՍՊ