Ալիևի 2 ժամ 58 րոպե տևած ելույթը օկուպացված Ստեփանակերտից ագրեսիվ պատերազմի մասին էր

21/07/2025 11:32 Քաղաքական

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ալիեւի 2 ժամ 58 րոպե տեւած հարցուպատասխանի տեսքով ելույթը օկուպացված Ստեփանակերտից դա ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման, ցեղասպան գործողությունների, ուժի ու ուժի սպառնալիքով ստեղծված իրադրության փառաբանման ու գովերգման մասին էր…

Ընդ որում, այդ ամենից շահել են ոչ թե շարքային ադրբեջանցիները, այլ բացառապես բռնապետ Ալիեւն ու նրա ընտանիքը: Իսկ մասնակիցներն էլ այդ ամենի ակտիվ հանդիսատեսի դերում էին։ Քանի որ բնական է, դիտել եմ ամբողջը, օրվա ընթացքում մաս մաս կանդրադառնամ այդ ելույթի չքննարկված ու ուշադրությունից դուրս մնացած, բայց ըստ իս՝ մեզ համար կարեւորություն ներկայացնող հատվածներին»։

–00—ՅՄ