Իրավիճակի ողբերգությունն այն է, որ ընդդիմությունն Արցախի հարցում չունի որևէ տեսակի օրակարգ․ Հակոբյան

20/07/2025 15:53 Քաղաքական

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․ «Ալիևը շարունակում է ամենօրյա ռեժիմով «սուչիտ անել» մի ծաղրածուի, որին ԱԺ-ում «սուր հարցեր տվող» և «ֆանարիկներով երթեր» կազմակերպող ընդդիմությունն ունակ չէ հեռացնել իշխանությունից:

Այս որակի ընդդիմությունն, անգամ, Ալիևի «սուչիտ արածին» իմպիչմենտի ենթարկելու փորձից է խուսանավում ու խուսափում՝ հույս ունենալով 2026-ին մի քանի մանդատ փախցնել ու «սուր հարցերի» մարտավարությամբ իբրև թե «ջրի երեսին մնալ» մինչև այն պահը, երբ կգա համապատասխան զանգը…

Իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ ընդդիմությունն Արցախի հարցում, եթե կուզեք՝ Արցախի վերադարձի հարցում չունի որևէ տեսակի օրակարգ, գաղափար կամ առաջարկ:

Եթե «սուչիտ եղած» մի ծաղրածուի հարց չի կարողանում լուծել ընդդիմությունը, ինչպե՞ս է պատրաստվում դրան «սուչիտ արածի» հարցը լուծել: Սա շատ պարզ ու միաժամանակ հռետորական հարց է:

Կյանքը ցույց տվեց, որ 5 տարվա մեջ ընդդումությունն Ալիևի «սուչիտ արածի» դարպասներին ձևի համար նույնիսկ 1 գոլ չի խփել, իսկ այդպիսի թիմի վրա «սուչիտ եղածից» զզվողները խաղադրույք չեն անելու:

Ու՞մ վրա են անելու: Ամեն ինչ շատ պարզ է. նրանց վրա, ովքեր «սուչիտ եղածի» փորած փոսից դուրս գալու տրամաբանական ու ռացիոնալ առաջարկ կանեն, չեն վախենա ոչ նստելուց, ոչ բիզնեսը կորցնելուց, ոչ էլ մեռնելուց, «սուչիտ եղածից» ավելի համարձակ կգտվեն ու ավելի պատրաստակամ՝ մինչև վերջ գնալու:

Ովքե՞ր են այդ «ովքերը», չգիտեմ, բայց գիտեմ, որ բնությունն ու ժամանակը դրան են հանգեցնելու: «Ովքերը» ծնվելու են այն վակուումի արդյունքում, որը հենց հիմա ստեղծում է ֆորմալ ընդդիմությունը:

Հիշու՞մ եք՝ ինչպես է Մարկեսն ավարտում մի այլասերված գերդաստանի մասին իր «100 տարվա մենությունը» վեպը՝ «մարդկային այն ցեղերը, որոնք դատապարտված են հարյուր տարվա մենության, չեն կարող երկրորդ անգամ հայտնվել երկրի երեսին»»:

–00—ՅՄ