Շարունակելու ենք պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ․ «Մայր Հայաստան»

19/07/2025 22:36 Քաղաքական

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ․
«Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները քաղաքական ընդդիմախոսների դեմ:

Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգի և դատավորի ձեռամբ գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբիկ Հակոբյանի մասով:
Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Ներկայացված մեղադրանքն աբսուրդի ժանրից է և ցույց է տալիս փաշինյանական իշխանության իրական էությունը:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է օրվա իշխանության հակաիրավական գործունեությունը և շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ:

Մենք կոչ ենք անում հանրությանը միասնական ջանքերով հաղթահարել մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները»:

19.07.2025թ