Թրամփի հաղթանակից հետո Երևանը համաձայնել է երկու կետ ավելացնել խաղաղության պայմանագրին. Ալիև
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Թրամփի հաղթանակից հետո Երևանը համաձայնել է երկու կետ ավելացնել խաղաղության պայմանագրին, նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը․
«Մենք պատրաստել ենք խաղաղության համաձայնագրի տեքստը և այն ուղարկել Հայաստանին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ ունեին։ Երկու տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Գլխավոր պատճառն այն էր, որ հայկական կողմը ցանկանում էր խաղաղության համաձայնագրի տեքստում ներառել Ղարաբաղի հարցը։ Մենք նրանց ասել ենք, որ Ղարաբաղւի հարցը գոյություն ունի ձեր երևակայության մեջ, իրականում այն չկա։ Դա Ադրբեջանի մի մասն է, և մեր ներքին քաղաքականությանը վերաբերող հարցը չի կարող ներառվել խաղաղության պայմանագրի տեքստում»,- ասել է նա՝ նշելով, թե միայն 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանը դադարեց պնդել, քանի որ թեման արդեն փակված էր․
«Իրական բանակցությունները սկսվել են 2024 թվականի հունվարին։ Աշխատանքը կատարվել է մեր պատրաստած տեքստի նախագծի վրա, և այն համաձայնեցվել է։ Հայաստանը չէր ուզում երկու կետ ավելացնել։ Բայց երբ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք ավելացրեցին երկու կետ: Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում. այս երկու հարցերը լուծելուց հետո կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր»,- հավելել է Ալիևը։