Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև

19/07/2025 20:27 Քաղաքական

Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այո, խաղաղության պայմանագր տեքստը կարող է նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն նման առաջարկով հանդես է եկել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը բնավ չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ասել է նա։

–00—ՍՊ