Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին

18/07/2025 23:01 Քաղաքական

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի նիստին: Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին՝ Մոսկվայի հետ սրված հակամարտության պատճառով: Նման որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմի՝ այդ հարցերի կարգավորման ուղղությամբ համարժեք քայլեր չձեռնարկելը, ասել է աղբյուրը:

–00—ՍՊ