Կարևորել ենք Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը․ ԲՏԱ նախարար

18/07/2025 21:04 Քաղաքական
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի հետ հանդիպմամբ։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել ենք Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։ Հայտնում է ԲՏա նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Իմ խոսքում երախտագիտությունս եմ հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։

Քննարկումներն ավարտվեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությամբ: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը»,- գրել է նա։

–00—ՍՊ