Ռեգիոնալ ապաշրջափակման քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է․ Տիգրան Աբրահամյան

18/07/2025 09:58 Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

Երբ միջանցքային տրամաբանության հարցը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, 3-4 ուղիներ էին քննարկվում:

Մեղրիով անցնող տաբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի, որի շահագրգիռ կողմերն առաջին հերթին Իսրայելն ու ԱՄՆ-ն են:

Մյուս կողմից, գեոպոլիտիկ առումով, ռեգիոնալ ապաշրջափակման այս քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է, որի շրջանակում Արևմուտք-ՌԴ կոշտ դիմակայությունը նաև ՀՀ-ում է դրսևորում ստանում:

Իշխանությունը փորձում է թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ իշխանության նախաձեռնության ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու:

Անկախ մոտեցումներից, խնդիրը ոչ թե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրության, այլ ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության մասին է:

Իսկ ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է:

—00—ՄԱ