Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ

17/07/2025 10:49 Քաղաքական

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է 3 միֆ, որ օգտագործվելու է՝ նոր ստեղծվող քաղաքական ուժի դեմ։

Ներկայացնում ենք ֆեյք թեզերը՝ ըստ Նարեկ Կարապետյանի։

«Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծվում է նոր ուժ, որի նպատակն է Հայստանի առրև ծառացած մարտահրավերների պատասխանել նոր ձևով՝ մեր ձևով։

1․Առաջին ֆեյք միջոցը օգտագործելու են ռուսական ֆեյքը։ Քանի որ Սամվել Կարապետյանը շատ տարիներ ապրել է Ռուսաստանում, բնականից օգտագործվելու է հակառուսական թեզը, որ Ռուսաստանը ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի։ Ամենածայրհեղականները ասում են, թե Հայաստանը կվերածվի գուբերնիայի։

2․Երկրորդ ֆեյքը, որ շատ կարևոր է, նախկինների հետ առնչությունն է։ Երկրի բոլոր  ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ։ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տնտեսական է, զրոյից ամեն ինչ ստեղծելու, ենթակառուցվածքներ զարգացնելու ճանապարհ է։ Սփյուքահայ գործարարի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը, կարևոր է, որ իր ներդրումները ծառայի ի բարօրություն իր հայրենիքի։

3․Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ Սփյուռքը պետք է Հայաստանին աջակցող ինստիտուտ չլինի։ Սակայն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար։ Հայաստանում 500 հազար մարդ օգնություն է ստանում Սփյուռքից և եթե այդ օգնությունը չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում։ Այսօր Հայաստնում բնակչության 23 տոկոսը աղքատ է։ Մենք, հաշվի չառնելով այս մեծ աղքատության բեռը մեր վրա, ընկել ենք արտաքին քաղաքական ինչ-որ սխեմաների հետևից և լրջորեն  չենք զբաղվում տնտեսությամբ։ Օր առաջ մեր խնդիրը գործազրկությունը վերացնելն է և բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելը»-ասաց Նարեկ Կարապետյանը։

—00—ՄԱ