ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը Չինաստանի հետ քննարկում է ունեցել

16/07/2025 22:38 Քաղաքական
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ս.թ. հուլիսի 16-ին հյուրընկալվել էին Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը:

Հայաստանում ՉԺՀ նորանշանակ դեսպան Լի Սինվեյի հետ քննարկվել են բազմաոլորտ և բազմաբովանդակ հարցեր: