Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Ջուլֆալակյան

16/07/2025 19:55 Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Ո՞րն է կարմիր գիծը

Քպ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են:

Սակայն այնտեղ կան նաև շատ փոքր թվով մարդիկ(դեռ), ովքեր մինչ 2018թ ևս ունեցել են պատմություն, հետագիծ: Կամ էլ ծագում են նման ընտանիքներից:

Խմբակը սատարում և արդարացնում է հայտնի կերպարի բոլոր հանցագործությունները: Բոլորն անխտիր

-Արցախի հանձնում

-հազարավոր զոհեր

-տարածքների հանձնում Հայաստանից

-հարձակում Եկեղեցու վրա

-հայոց պատմության ուրացում և խեղաթյուրում

-բանակի կազմաքանդում

-հայի հեղինակազրկում աշխարհով մեկ…

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում:

Լավ,իսկ ո՞րն է վերոնշյալ փոքրաթիվ երկրորդ խմբի կարմիր գիծը:

Եթե զուտ սեփական ընտանիքները, ապա պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն, և նաև ոչնչով չեն տարբերվում շարքային քպ-ականից:

Բացի դրանից, կգա ժամանակ և նրանց կստիպեն կամավոր ուրանալ նաև ընտանիքը, ինչպես որոշ քպ-ականներ հպարտությամբ արդեն արել են…

Հարկ է մտածել: Առաջիկայում պետք է գալու:

Եթե իհարկե չեն վերածվել շարքային «молокосос»-ի, ինչպես ժամանակին տեղին բնորոշել էր փոքրաթիվ խմբին պատկանող պատգամավորներից մեկը»։

–00—ՍՊ