Երկկողմ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ․ ՄԹ դեսպանը՝ ԱԽ քարտուղարին

16/07/2025 17:03 Քաղաքական

Ընդունել եմ Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ՄԹ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»:

–00—ՅՄ