Արցախը պետք է ավելի շուտ ճանաչեի Ադրբեջանի կազմում, ոչ թե 2022-ին. Փաշինյան

16/07/2025 13:56 Քաղաքական

Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ ԼՂ-ն դրա մեջ։ Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության ոչ օբյեկտիվ հատվածն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ 2022 թվականին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ դիմեցինք ՀԱՊԿ-ին, այնտեղից շատ անսպասելի արձագանք ստացանք, որ սահմանը պարզ չէ, պարզ չէ՝ ՀՀ տարածք է, թե չէ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Արցախը պետք է ավելի շուտ ճանաչեր Ադրբեջանի կազմում, ոչ թե 2022 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ