Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը

15/07/2025 23:37 Քաղաքական

ՀԱԿ փոխնախագահ Լևո Զուրաբյանը գրում է․

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ապա մի հարց ունեմ, որի պատասխանը կուզեի լսել իշխանական պրոպագանդիստներից։

Խաղաղության պայմանագիրը պատրաստ է, և ամբողջ աշխարհը ողջունել է, որ տեքստի շուրջ համաձայնության ենք եկել։ Անգամ մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել՝ ընդունելով Ադրբեջանի թելադրած տեքստը և առանց որևէ առաջարկ մերժելու։

Հարց է ծագում. Ինչու՞ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։

Իմ պատասխանը հետևյալն է. Ադրբեջանը ունի մի օրակարգ, որը չի սպառվում խաղաղության պայմանագրում նշված պայմաններով:

—00—ՍՊ