ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել. Մակրոն

14/07/2025 22:34 Քաղաքական

«Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»։X–ի իր գրել է Էմանուել Մակրոնը` անդրադառնալով Ելիսեյան պալատում Փաշինյանի հետ հանդիպմանը,

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։

Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը»,- նշել է նա։