Էրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից

14/07/2025 21:39 Քաղաքական

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատակազմը ՌԻԱ Նովոստիին ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից:

Մենք տեղյակ չենք ԱՄՆ-ի կողմից Հայաստանով անցնող միջանցքը կառավարելու մտադրության մասին, ուստի չենք կարող որևէ բան մեկնաբանել, նշել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները։