Ձերբակալությունների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

«Ձերբակալությունների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին, ազատ ապրելու իրավունքը, անկախ հայրենիք ունենալու բաղձանքը, պղծելու մեր հավատքի տաճարը Սուրբ Էջմիածինը:
🔷Քրեական գործը ամբողջովին սուտ է, կեղծ, անօրինական, անհիմն, սարքած:
🔷Պետական իշխանության համակարգը թշնամիների թելադրանքով և ծրագրով ծանր մեղադրանքներ է ( ահաբեկչություն, իշխանության զավթում) կիրառում, ձերբակալում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, ազգային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նվիրյալ հայերին:
🔷Ես կսպասեմ արդարադատությանը, սրանով մեզ չեն վախեցնի։
🔷Հայեր ջան, այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել հանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հավատքի, մեր իրավունքների պայքարը:
🔷Կեղծ խաղաղության անվան տակ թշնամին փորձում է խլել մեր երկիրը ամբողջությամբ, ամեն օր, իսկ մեր տգետներն ու դավաճանները հավատում և համագործակցում են նրանց հետ:
🔷Մենք պետք է պայքարենք առանց հուսահատվելու, վճռականորեն ընթանանք մեր ճշմարտության ճանապարհներով: ԱՍՏԾՈւՆ մեր հոգիներում ապրեցնելով, Նրա առաջնորդությամբ, հավատքով, զենքը, բահը, գրիչը մեր ձեռքերում պաշտպանենք մեր հայրենիքը, ապրելու մեր իրավունքը քրտնաջան աշխատելով և ստեղծագործելով:
🔷Սիրելի հայեր, վտանգը շատ մեծ է: Թշնամին . ատամները սրած հոշոտում է մեր սահմանները: Պետք է լինենք զգոն, համախմբված, պայքարենք թե բանտերից, թե ազատության մեջ, թե սահմանի վրա պաշտպանելով հայրենիքը, թե փողոցներում, թե խորհրդարանում։ Պայքարը պետք է լինին ամենուր։
🔷Իմ սիրելի դաշնակցական ընտանիք, «Սրբազան պայքարի» ընկերներ մենք ստեղծման օրվանից պայքարել ենք հայկական պետությունը վերականգնելու – փափագով և մեծ կորուստների գնով, զոհողություններով ու զոհաբերություններով հասել ենք նպատակին, այնուհետև պայքարել ենք հայրենիքի մասունքները հետ բերելու համար: Այդ ճանապարհին շատ հզոր, նվիրյալ ընկերներ ենք կորցրել։
🔷Բանտերում ու զնդաններում տասնյակ տարիներով տառապել են մեր ընկերները: Այսօր էլ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները։ Իմ հայաստանյան բանտում գտնվելը չնչին զոհողություն է տասնյակ հազարավոր զոհվածների և վիրավորների կյանքի համեմատ:
🔷Մի մտածեք մեր մասին, հատկապես ասեմ, որ այստեղ էլ լավ հայեր կան թե բանտապահների, թե կալանավորների մեջ:
Մենք անկեղծ զինվոր ենք…
🔷Փառքը ԱՍՏԾՈւՆ, կյանք Նրա ժառանգներին՝ հայերին և հավերժություն Նրա ժառանգությանը Հայաստանին»։
Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանի նամակը Երևան քրեակատարողական հիմնարկից։
–00—ՅՄ