ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
ԱՄՆ պետքարտուղարությունն օրերս արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք կիսվելու որևէ ինֆորմացիա չունենք մամուլի hրապարակումների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Պետքարտուղարության չեզոք, զգուշավոր արձագանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը, մի կողմից, չի ցանկանում առայժմ պաշտոնապես հանդես գալ որպես կոնկրետ նախաձեռնության հեղինակ, մյուս կողմից՝ փորձում է պահել դիվանագիտական դաշտը բաց՝ հետագա զարգացումներում հնարավոր ակտիվ ներգրավման համար։
Այլ խոսքով՝ Վաշինգտոնը ձեռնպահ է մնում ուղիղ պատասխանատվությունից՝ չբացառելով ապագա դերակատարության հնարավորությունը։
Սա ընդգծում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս օրերին հիացական շեշտադրումներով արձանագրում են, որ եթե ամերիկյան լոգիստիկ ինչ-որ կազմակերպության արտապատվիրակվի Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը, դա ինքնին ենթադրում է Հայաստանին տրվելիք անվտանգության որոշակի երաշխիք Վաշինգտոնի կողմից:
Չկա նման բան և չի կարող լինել:
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքների չի տալու՝ Ադրբեջանից և Թուրքիայից պաշտպանվելու համար:
Վաշինգտոնը ենթադրյալ նախաձեռնությամբ լուծում է իր ստրատեգիական խնդիրը՝ Հարավային Կովկասում թուլացնում է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը:
Թե ինչպե՞ս է առանց անվտանգության որևէ համակարգի մնացող Հայաստանը պաշտպանվելու Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ոտնձգություններից, թերևս՝ կարող են իմանալ միայն արկածախնդրության անսահման պաշար ունեցող «հեղափոխականները» և նրանց պսևդոարևմտամետ