Տարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր է կապուղիների ապաշրջափակումը․ դեսպան

11/07/2025 22:56 Քաղաքական

Հուլիսի 10-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը Diplomatic World միջազգային ամսագրի հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանի և Եվրամիության գործընկերության, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկում։ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ որպես հիմնական բանախոս՝ դեսպան Տիգրան Բալայանը համապարփակ կերպով անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ մերձեցման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին, ներկայացրել համագործակցության խորացման հնարավորությունները և այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դեսպան Բալայանը ընդգծել է տարաշրջանային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հանդիպմանը ներկա են եղել ԵՄ տարբեր կառույցների, ուղեղային կենտրոնների, ՀԿ-ների, վերլուծական հիմնադրամների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր կիսվել են իրենց տեսակետներով և հարցեր ուղղել դեսպանին։

–00—ՍՊ