ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

11/07/2025 21:56 Քաղաքական

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, հայտարարել է  Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը:

«Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին», – ընդգծել է  նա:

«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, հիշում ենք խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, և դա համարում ենք շատ դրական զարգացում», – ընդգծել է Դյուժարիկը։

–00—ՍՊ