Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել. «Հետք»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

«Հետք»-ը գրում է․ «Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինող էր դարձել առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն նա երեկ՝ 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն է, որպեսզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի»:
Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ