ԵՄ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը

11/07/2025 12:42 Քաղաքական

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը և վավերացումը, ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը և վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական ​​​​գիտելիքներ, եթե կողմերը դիմեն», – ասել է Հիփերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը։

Նա այս բանակցությունները անվանել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման կարևոր քայլ։

Հիփերը հավելել է, որ Եվրամիությունը ավելի վաղ ողջունել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։

–00—ՅՄ