Իշխանությունը ընդդիմադիրների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում և ուղիղ ազատությունից զրկում

11/07/2025 10:01 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց:

Մեր գործընկեր Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետրողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:

Բնականաբար բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:

Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:

Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

–00—ՅՄ