Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը

10/07/2025 23:51 Քաղաքական

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը։

Վաշինգտոնը հետևում է համապատասխան լրատվամիջոցների հրապարակումներին։ Այս պահին մենք լրացուցիչ տեղեկություններ չունենք լուսաբանելու, հայտնել են ԱՄՆ պետդեպից։

Պետդեպի մամուլի խոսնակը նաև ընդգծել է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը. «Ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսում է ինքնին։ Նախագահը կառավարության վերջին նիստում հստակ հասկացրեց, որ այս վարչակազմը հավատարիմ է խաղաղությանը»։

–00—ՍՊ