ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցեր

10/07/2025 18:49 Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումային հնարավորությունները։ Այս մասին Միրզոյանը գրել է «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբիում ուղեկցելիս մի քանի առանցքային թեմաների շուրջ լավ զրույց ունեցա իմ գործընկեր Աբդուլլահ բին Զայեդի հետ: Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները։

Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր»,- գրել է Միրզոյանը։

–00—ՅՄ