Հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

09/07/2025 21:38 Քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում։ Արթուրն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվել են բանտերում թշնամու առաջ չկռանալու, մեր հայրենիքն ու սրբությունները պաշտպանել փորձելու համար։

Ես վստահ եմ, որ այս հերթական փորձությունը հաղթահարելու ես արժանապատվորեն, ընկե՛րս։ Եվ դրանում քեզ օգնելու է անսասան հավատդ Աստծու, անսահման սերդ հայրենիքի հանդեպ։

Արդարությունը վերականգնվելու է։ Չարիքը հեռանալու է»։

–00—ՍՊ