2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելության

09/07/2025 19:44 Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Էսօր փողոցում մի շա՜տ տպավորիչ դեպք եղավ: Միամիտ դիմացս դուրս եկավ ժամանակին ՀՀԿ ամենաօդիոզ օլիգարխներից մեկը, որը տարիներով ԱԺ պատգամավոր էր ինձ հետ միասին: Նույն դահլիճում ենք եղել տարիներ շարունակ: Չեմ ասում աշխատել միասին՝ կնոպկա էր:

Դե ինձ ճանաչողները գիտեն վաղուց, թե ինչ ֆունդամենտալ, մշտական ու գենետիկական ատելություն եմ ունեցել էդ տեսակ օդիոզ, ինքնահավան ու անկիրթ կենդանիների հանդեպ: Սարգսյանի, իրենից առաջ Քոչարյանի, նրանից առաջ էլ Տեր-Պետրոսյանի իշխանության ամպհովանիների տակ ծվարած, նախագահների, ուժային նախարարների ու հարկայինի ղեկավարների ներկայությամբ իրենց ամենավերջին հնազանդ ստրուկի նման պահած, բացառապես նախագահների աջակցության եւ բարի կամքի արդյունքում, շատ դեպքերում նաև օրենքների կոպիտ շրջանցմամբ, դոլարային մուլտիլիոնատեր դարձած մանր գողեր ու ժուլիկներ, որոնց ժողովուրդը մի բառով կոչում էր քրեաօլիգարխիա: Ու տեղին զզվանք ապրում իրենց հաշվին հարստացած էս անգրագետ կենդանիների հանդեպ:

Ու էդ հիմնավոր զզվանքը, սոցիալական ճնշող անարդարության զգացումը մարդիկ օբյեկտիվորեն վերագրում էին երկրի ղեկավարներին: Այդպես էր նաև 2018 թ.: Եկավ պահն ու նման տասնյակ կիսակրիմինալ օլիգարխների հանդեպ ունեցած խորն ատելությունն ու զզվանքը մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելության հենց երկրի ղեկավարի ու ինձ նման տասնյակ այլ մարդկանց հանդեպ: Սև ժապավեններ, դագաղներ և այլն:

Հետո Նիկոլը եկավ իշխանության: Ու 7 տարվա ընթացքում ժողովուրդը մոռացավ էս տեսակ կենդանիների հանդեպ ունեցած իր ունեցած տեղին զզվանքն ու ատելությունը:

Մոռացավ, թե ում պատճառով էր ատում իշխանությանը: Մոռացավ նաև Նիկոլն ինքը՝ սրանց հերթով դարձնելով արդեն իր ու Աննայի, անգամ իրենց ենթակաների դիմաց կզած ու ականջները կտրած թուլեք: Մի ձեռքով քրեական գործեր հարուցելով ու պատժիչ սուրը դատարկ գլխներին կախելով, մյուս ձեռքով՝ հրելով դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները: Արժանապատվությունից զուրկ, փողը միակ ու գերագույն Ատված հռչակած էս կենդանիներն էլ դե սկսեցին մարդիկ որոնել, որ Նիկոլի առաջ կզելու իրենց հերթը մի փոքր առաջ գցեն:

Նիկոլի առաջ կզածներն սպասելիորեն արագ թռան հերթական հհկից ու իրենց շրջապատներում սկսեցին կիսաձայն ու կիսավախեցած խոսել, որ ժողովուրդը հո իրե՞նց չէր ատում, իշխանության գագաթին էին ատում: Էս կենդանիներից մեկն անգամ մի տեղ ասել էր, որ Նիկոլն եկել իրեն ազատագրել է: Հիմա ճռռում է ՔՊ պաշտոնյաների ու Նիկոլի «հարկահանների» գրպաններում: Դեռ գրօաններում:

Ինչու՞ որոշեցի գրել ակնհայտի մասին: Առիթն էր ինձ համար չափազանց անսպասելի ու տպավորիչ:

Այդ կզածներից մեկը, ինչպես գրել էի սկզբում, այսօր պատահաբար դեմս դուրս եկավ: Ու չտեսնելու տվեց… Սկզբից չհասկացա՝ տարօրինակ էր: Չհավատացի: Իներցիայով անգամ հետ նայեցի՝ հասկանալու, թե արդյոք ինքն էր: Ու տեսա պատճառը: Մոտակա սեղանին նստած էր ՔՊ վերնախավի երևելիներից մեկը, ում մոտ կզելու հերթական սեանսի էր շտապում ի ծնե կզածը:

Ո՞նց տեսնելու տար՝ բա որ այդ երևելին լուրն իսկույն հասցներ Նիկոլին: Հազիվ է տեղավորվել Նիկոլի հաստ աղիքում:

Հ.Գ. Կզածի զոոլոգիական անվանումը չեմ գրում մեկ պատճառով. ամենամոտ հարազատի վրա ամակ ունեմ»:

–00—ՍՊ