Իրանը մեր եկեղեցու կրոնապետերի լուսանկարն է տեղադրում Շիայի առաջնորդի լուսանկարի շարքում

09/07/2025 07:55 Քաղաքական
Իրանագետ Տիգրան Դավուդյանը գրում է․

Խոսուն լուսանկար. Իրանի պետական բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Թեհրանի հայոց “Արարատ” մարզավան։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցուցաբերելով բարձր հարգանք Քրիստոնեության և Հայ ազգային եկեղեցու հանդեպ, անգամ թույլատրում է հավասարը հավասարի, մեր եկեղեցու կրոնապետերի լուսանկարը տեղադրել իննսուն միլիոնանոց երկրի և Շիա աշխարհի առաջնորդի լուսանկարի շարքում, իսկ Հայաստանի վարչապետն իր պաշտոնին ոչ հարիր արտահայտություններ է թույլ տալիս Հայոց եկեղեցու սպասավորների հասցեին` ընդհուպ իր թլպատված չլինելը ստուգելու համար։

–00—ՍՊ