Ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը․ Աբրահամյան

08/07/2025 11:50 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ քպ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում:

Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:

Կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել: Կարծում եմ` ոչ: Այնպես որ, ճանապարհը ոչ թե իրավիճակային արձագանքների, այլ օրակարգն ընդդիմությանը վերադարձնելու մեջ է:

Քննարկելիք հարցերը շատ են, խնդիրներ միշտ կլինեն, բայց ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և դրա շուրջ գեներացնել մնացած պրոցեսները»:

—00—ՄԱ