Հնդկաստանին կոչերն են հնչում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Երևանի և Նյու Դելիի միջև աճող հարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին գրում է հնդկական The Week-ը։
Աղբյուրը գրում է․ Հնդկաստանն ընդլայնում է իր ներկայությունը Արևմտյան Ասիայի մի քանի երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում և Հայաստանում։ Վերջերս Նյու Դելին դիմել էր Հայաստանի օգնությանը՝ իրանա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված իր քաղաքացիներին տարհանելու համար՝ դրանով իսկ ամրապնդելով կապերը Հայաստանի հետ:
Հնդկաստանն աշխատում է Կիպրոսի, Հայաստանի եւ Հունաստանի, Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի հակազդի տարածաշրջանում Էրդողանի ազդեցությանը: Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Դրանից հետո Հայաստանը դիմել է Հնդկաստանին պաշտպանական կարևոր մատակարարումների համար։
–00—ՍՊ