ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայության ապահովումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնալիքների առկայության պայմաններում պետությունների պատասխանատու վարքագծի պահպանման կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պարտավորությունների կատարման հանձնառությունը։
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ջանքերին:
–00—ՅՄ