Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր

04/07/2025 17:05 Քաղաքական

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ԱՄՆ կատարած այցից հետո Ստամբուլում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում է Agos-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ այցի ժամանակ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայոց պատրիարքարանը մասնակցություն չի ունեցել։

Ասուլիսի ժամանակ քննարկվել է Փաշինյանի Ստամբուլ այցը և հայ համայնքի հետ հանդիպմանը հոգևորականի բացակայությունը։

Պատրիարք Սահակ Մաշալյանը հայտարարել է, որ Հայաստանն արարողակարգային սխալ է թույլ տվել, և որ վարչապետ Փաշինյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքարան այցելելու խնդրանքը գրավոր չի փոխանցվել։

«Վարչապետ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի հետ կապված շփոթմունք կար։ Հայաստանի Հանրապետությունը հաստատություն է, բայց Թուրքիայի հայոց պատրիարքարանը նույնպես հաստատություն է։ ՀՀ-ն ունի 35 տարվա պատմություն, իսկ Թուրքիայի հայոց պատրիարքարանն ավելի քան 500 տարվա։ Փաշինյանի Ստամբուլի հայ համայնք կատարած այցի համար կա արարողակարգ»,- ասել է պատրիարք Մաշալյանը։

–00—ՅՄ