Մոսկվան ու Թեհրանը մտադիր են շարունակել համակարգված աշխատանքը Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում
03/07/2025 23:03
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Մոսկվան և Թեհրանը հանձնառու են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արտաքին քաղաքականության հետագա սերտ համակարգմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը։
«Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի անսասան հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արտաքին քաղաքականության հետագա սերտ համակարգմանը»,-ասված է հաղորդագրության մեջ, որտեղ մանրամասներ են ներկայացվում ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի միջև տեղի ունեցած հանդիպումից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
—00—ՍՊ