Առավոտյան ԵՄ են գնում, կեսօրին Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ
03/07/2025 15:12
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Առավոտյան ԵՄ են գնում, կեսօրին Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել: Այս որոշումը տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։
Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, իսկ մյուսով ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։ Կողմնորոշվեք վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։
Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։
–00—ՅՄ