Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում․ Middle East Eye

03/07/2025 08:27 Քաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին։ Այդ մասին գրում է Middle East Eye-ը։

«Թեև Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն դեռևս պնդում է մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը:

Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը ուղղումներ կատարի իր սահմանադրության մեջ, բացառելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն վերջին երեք տասնամյակների ընթացքում մեղադրել է կողմնակալության մեջ» , – գրում է Middle East Eye-ը:

–00—ՍՊ