Արաղչին շնորհակալություն է հայտնել Իրանի դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման համար

01/07/2025 19:08 Քաղաքական

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման և ցուցաբերած աջակցության համար:

Իրանական Tasnim լրատվականի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները։

–00—ՍՊ