Աշխարհում գոյությո՞ւն ունի ազգ, որ թշնամուն զիջումներ անելով հասներ «ինքնիշխանության»․ Հասրաթյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Աշխարհում գոյությու՞ն ունի ազգ կամ ժողովուրդ, որ համաձայներ հայրենական տարածքները կամ ազգային հետաքրքրությունները թշնամուն զիջելով՝ հասներ ավելի ինքնիշխան ու ինքնաբավ պետականության, կամ էլ ասենք, խաղաղության… Ես չգիտեմ.. Եթե գիտեք, լուսավորեք նվաստիս…
Հ.գ.-Իսրայելա-իրանական ճակատում այսօր, կարծես, հրադադար է, բայց իրականության մեջ երուսն էլ շարունակում են գործել ոչ այնքան հանուն խաղաղության, որքան իրենց ինքնիշխան և ինքնաբավ պետականության…
Հ.գ.գ.-Չնայած հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք, բայցևայնպես, ոչ միայն անընդունակ ենք խուսափել նախկինում թույլ տրված սխալներից, այլև անկարող ենք ինչ-որ բան սովորել աշխարհից և, հատկապես, նրանցից, ովքեր մեր սխալներից օգտվելով, մեզ շարունակ պարտադրում են կատարել հերթական ճակատագրական սխալը…
—00—ՍՊ