ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին. Կոնջորյան

30/06/2025 14:40 Քաղաքական

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է․ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:

Նախ՝ Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Երրորդ՝ պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ: Հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ»,- գրել է Կոնջորյանը:

–00—ՅՄ